ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի մասին

Սահմանադրական հետազոտությունների, օրենսդրության զարգացման և բարեփոխումների մշտադիտարկման կենտրոն հասարակական կազմակերպությունն հիմնվել է 2024 թվականի փետրվարին: Կենտրոնի առաքելությունն է խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը՝ օրենսդրական նախագծերի, օրենքների իրավական փորձաքննությունների, գիտական հետազոտությունների, իրավաբանական թեմաներով տարատեսակ դասընթացների կազմակերպման և անցկացման, բարդ իրավական թեմաների, բարձր դատարանների որոշումների ավելի պարզ, հանրամատչելի լայն հանրությանը ներկայացնելու և այլ միջոցներով:

Թիմի  մասին

Արտակ Ղազարյան

Կենտրոնի հիմնադիր նախագահ

Իրավաբանական գիտությունների թեկնածու է, մասնագիտացված է քրեական դատավարության իրավունքի ոլորտում: Նրա թեկնածուական ատենախոսության թեման է «Մասնավոր մեղադրանքի գործերով վարույթի առանձնահատկությունները քրեական դատավարությունում»։ Արտակ Ղազարյանն ունի գիտամանկավարժական գործունեության մեծ փորձ: Դասավանդել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում՝ «Քրեական դատավարության իրավունք», «Ապացույցների տեսություն» դասընթացները։ Ներկայումս շարունակում է կիսվել իր փորձով՝ դասախոսելով ՀՀ փաստաբաննական ակադեմիայում։ Տևական ժամանակ է իրավաբանական-փորձագիտական աշխատանքով է զբաղված ՀՀ Սահմանադրական դատարանում։ Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական աշխատությունների, այդ թվում՝ 3 մենագրության, համահեղինակ՝ 1 գիտագործնական մեկնաբանության, 1 գիտաուսումնական ձեռնարկի։

Ալինա Փխրիկյան

Կենտրոնի հիմնադիր անդամ, քարտուղար

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է: Նրա թեկնածուական ատենախոսության թեման է «Ընկալված իրավունքի աղբյուրները միջնադարյան Հայաստանում»: Մասնագիտացված է պետության և իրավունքի տեսության, իրավունքի պատմության, իրավունքի սոցիոլոգիայի և սահմանադրական իրավունքի ոլորտներում: Երկարամյա պրակտիկ փորձագիտական գործունեության փորձ ունի դատական իշխանության ոլորտում: Ալինա Փխրիկյանն ունի գիտամանկավարժական գործունեության մեծ փորձ, դասավանդում է ՀՀ մի շարք բուհերում: Հեղինակ է երեք տասնյակից ավելի գիտական աշխատությունների, այդ թվում 1 մենագրության, 1 ուսումնամեթոդական ձեռնարկի, համահեղինակ է մի շարք դասագրքերի և ուսումնական ձեռնարկների և 1 հանրագիտարանի:

Աիդա Թադևոսյան

Կենտրոնի հիմնադիր անդամ

Իրավաբանական գիտությունների թեկնածու է, ատենախոսության թեման է՝ «Վարույթին մասնակցությունը բացառող հանգամանքների քրեադատավարական կարգավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»: Մասնագիտացված է սնանկության վարույթի ոլորտում: Աիդա Թադևոսյանը ծավալում է նաև գիտամանկավարժական գործունեություն: Դասավանդում է Հայաստանի եվրոպական համալսարանում, դասավանդել է նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: Հեղինակ և համահեղինակ է շուրջ երկու տասնյակ գիտական աշխատությունների, այդ թվում՝ 1 գիտամեթոդական և 1 գիտաուսումնական ձեռնարկի: Ունի շուրջ 14 տարվա մասնագիտական պրակտիկ փորձ, այդ թվում՝ դատական համակարգում:

Կենտրոնի կողմից իրականցվող ծրագրերը

Նորություններ

ԼՂ բռնի տեղահանված անձնանց հետ անձնական շփումների, հարցումների, հարցազրույցների արդյունքում

Читать далее

Կենտրոնն իր կանոնադրական նպատակներին հասնելու համար` «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված

Читать далее

Հայտնում ենք, որ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական իրազեկման

Читать далее

Հպարտ ենք տեղեկացնել, որ ՀՀ֊ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ մեկնարկել

Читать далее