Կենտրոնի մասին

Կենտրոնի մասին

Սահմանադրական հետազոտությունների, օրենսդրական զարգացման և բարեփոխումների մշտադիտարկման կենտրոն հասարակական կազմակերպությունն հիմնվել է 2024 թվականի փետրվարին: Կենտրոնի առաքելությունն է խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը՝ օրենսդրական նախագծերի, օրենքների իրավական փորձաքննությունների, գիտական հետազոտությունների, իրավաբանական թեմաներով տարատեսակ դասընթացների կազմակերպման և անցկացման, բարդ իրավական թեմաների, բարձր դատարանների որոշումների ավելի պարզ, հանրամատչելի լայն հանրությանը ներկայացնելու և այլ միջոցներով:

Կենտրոնն ունի փորձառու իրավաբանների հզոր թիմ: Թիմի անդամները հիմնականում իրավաբան գիտնականներ են, ովքեր ունեն գիտահետազոտական և մանկավարժական գործունեության մեծ փորձ։ Բացի այդ, Կենտրոնի անդամներն ունեն պրակտիկ հարթությունում աշխատանքային փորձ, ծավալում են փորձագիտական բնույթի տարատեսակ գործունեության:

ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ