Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական իրազեկման և կարողությունների հզորացման ծրագիր (20.06.2024-20.06.2025) 

Կենտրոնը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական իրազեկման և կարողությունների հզորացման ծրագիր (20.06.2024-20.06.2025) շրջանակներում ընդունում է   է իրավաբան-փորձագետների հայտեր, որոնք Ծրագրի շրջականերում կիրականացնեն մի շարք իրավական-վերլուծական աշխատանքներ, հետազոտություններ, ի թիվս այլոց նաև՝

·       Կկազմեն իրավական-տեղեկատվական բնույթի փաստաթղթեր, կկատարեն իրավական հետազոտություններ Կենտրոնի նախագահի կողմից ծրագրի շրջանակներում իրականցվելիք գործողությունների վերաբերությամբ։

·       ԼՂՀ-ից բռնի տեղահանված անձանց հետ կանցկացնեն հարցումներ և հարցազրույցներ ՀՀ տարբեր մարզերում և Երևանում։

·       Կատարած հարցումների ու հարցազրույցների հիման վրա կկազմեն հաշվետվություններ, հարցման արդյունքների հիման վրա վեր կհանեն այն իրավական խնդիրները, որոնց բախվել կամ բախվում են այդ անձինք:

·       Սեփական նախաձեռնությամբ, անկախ հարցման և հարցազրույցների արդյունքներից կհետազոտեն և կբացահայտեն ԼՂՀ տեղահանված անձանց ուրույն իրավական խնդիրները։

·       Օրենսդրության, ՀՀ իրավական ակտերի վրա հղումներով կազմելով՝ ԼՂՀ-ից բռնի տեղահանված անձանց հետ անցկացրած հարցումների, սեփական նախաձեռնությամբ հայտնաբերված-բացահայտված իրավական խնդիրներին կառաջարկեն լուծումներ։

·    Կկատարեն Կենտրոնի նախագահի այլ հանձնարականները Ծրագրի շրջանակներում։

·     Կատարված աշխատանքների հիման վրա կկազմեն հաշվետվություններ։

Հետաքրքրվողները մինչ սույն թվականի հուլիսի 7-ը խնդրում ենք զանգահարեն +374 43 11-41-83 հեռախոսահամարին կամ գրեն Կենտրոնի էլ․փոստին՝ccsldcenter@gmail.com հասցեով։