Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական իրազեկման և կարողությունների հզորացման ծրագիր (20.06.2024-20.06.2025) 

Փնտրում ենք հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություն, որը Կենտրոնի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական իրազեկման և կարողությունների հզորացման ծրագրի շրջանակներում (20.06.2024-20.06.2025) կմատուցի մի շարք հաշվապահական ծառայություններ, այդ թվում, նաև՝

Հաշվապահական հաշվառման վարում,
Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
Բանկային գործառնությունների ձևակերպում և վարում օնլայն բանկինգով,
Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում,
Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
Եկամուտների, ծախսերի հաշվառում,
Նյութական արժեքների հաշվառում, այդ թվում՝ մուտքեր, ելքեր,
Կենտրոնի նախագահի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում։
Հետաքրքրվողները մինչ սույն թվականի հուլիսի 20-ը կարող են զանգահարել+374 43 11-41-83 հեռախոսահամարին կամ գրել Կենտրոնի էլ․փոստի հասցեին՝ ccsldcenter@gmail.com։