Հայտնում ենք, որ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական իրազեկման և կարողությունների հզորացման» ծրագրի շրջանակներում Կենտրոնը նախաձեռնել է իրավական իրազեկումների շարք, որն ուղղված է ԼՂ բռնի տեղահանված անձանց իրավագիտակցության բարձրացմանը՝ հիմք ընդունելով գործնականում նրանց կողմից առավել հաճախ բարձրաձայնվող խնդիրները։
Շարքի մեկնարկը տրվում է ՀՀ քաղաքացու և փախստականի իրավական կարգավիճակների առանձնահատկությունները ներկայացնող իրավական իրազեկմամբ։
Նյութը առանցքային կարևորություն ունի ԼՂ բռնի տեղահանված անձանց՝ իրենց իրավական կարգավիճակի էությունը ճիշտ ընկալելու, կարգավիճակով պայմանավորված իրավունքների և պարտականությունների ծավալի, կարգավիճակի փոփոխության իրավական հետևանքների մասին պատկերացում կազմելու համար։
•Ծրագիրն իրականցվում է ՀՀ֊ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։