ՈՒՂԵՑՈՒՅՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կենտրոնն իր կանոնադրական նպատակներին հասնելու համար` «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական իրազեկման և կարողությունների հզորացման» ծրագրի շրջանակներում նախաձեռնված իրազեկումների շարքը համալրել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ» ուղեցույցով։

Ուղեցույցը բովանդակում է ինչպես ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի, այնպես էլ տարբեր կարգավիճակներ ունեցող անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կարգի մասին իրազեկում։

Կենտրոնի կողմից հրապարակված իրավական իրազեկման՝ «ՀՀ քաղաքացու և փախստականի իրավական կարգավիճակների առանձնահատկությունների» մասին նյութին հաջորդելով՝ սույն ուղեցույցի հրապարակումը տրամաբանական շարունակությամբ լրացնում է տեղեկացվածության այն հնարավոր բացը, որ կարող է առկա լինել ՀՀ քաղաքացու կարգավիճակի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ՝ քայլ առ քայլ ծանոթացնելով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացին և անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությանը։

Ծրագիրն իրականցվում է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։