Իրավագիտակցության բարձրացմանն ուղղված նեղ մասնագիտական դասընթացների կազմակերպման և դրան նպաստող գիտամեթոդական նյութերի հրապարակման ծրագիր (15.02.2024 – 31.12.2025)

Իրավագիտակցության բարձրացմանն ուղղված նեղ մասնագիտական դասընթացների կազմակերպման և դրան նպաստող գիտամեթոդական նյութերի հրապարակման ծրագիր (15.02.2024 – 31.12.2025)

Հարգելի գործընկերներ, ⚖️«Սահմանադրական հետազոտությունների, օրենսդրության զարգացման և բարեփոխումների մշտադիտարկման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ ի ապահովումն Կենտրոնի կանոնադրական նպատակների, որոնք, ի թիվս այլնի, հանգում են նաև գիտահետազոտական աշխատանքների շարունակական իրականացմանն ու հասարակության լայն շրջանակների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, այդ թվում՝ իրավական գիտելիքների փոխանցման միջոցով, լույս է տեսել Կենտրոնի հիմնադիր անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Աիդա Թադևոսյանի հեղինակած «Սնանկության իրավական կարգավորումը» մագիստրատուրայի դասընթացի ծրագիրը և ուսումնամեթոդական ուղեցույցը: Ուղեցույցի շրջանակներում ուսումնասիրության և վերլուծության առարկա են դառնում սնանկության ինստիտուտի իրավական բովանդակությունը, սնանկության վարույթի փուլերը, դրանց շրջանակներում իրականացվող դատավարական ընթացակարգերի առանձնահատկությունները: Լուսաբանված են նաև սնանկության վարույթին առնչվող՝ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները: Սույն ուղեցույցը նախատեսված է բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ինչպես նաև սնանկության հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց լայն շրջանակի համար: Այս առնչությամբ Կենտրոնն ազդարարում է նաև շուտով մեկնարկող դասընթացների, վերապատրաստման և վարպետաց դասերի մեկնարկը, որոնց շրջանակներում կիրականացվեն, ի թիվս այլնի, նաև սնանկության վարույթի հետազոտությանը նվիրված դասընթացներ: