ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ (իրավական իրազեկում)

ԼՂ բռնի տեղահանված անձնանց հետ անձնական շփումների, հարցումների, հարցազրույցների արդյունքում բացահայտվել էին մի քանի թյուր պատկերացումներ, որոնք կարող են խոչընդոտել ԼՂ բռնի տեղահանված անձանց՝ իրենց կարգավիճակի հետ կապված որոշումների կայացման հարցում։

Կարգավիճակի վերաբերյալ նման թյուր պատկերացումներից են, ի թիվս այլնի, նաև այն, թե իբր

  • ԼՂ բռնի տեղահանված անձի փախստականի կարգավիճակը կարող է «կանաչ լույս» լինել այլ, և, հատկապես՝ ԵՄ երկրներ մուտքի համար,
  • ՀՀ-ի կողմից տրված փախստականի կարգավիճակն ինքնաշխատ երաշխավորում է ԼՂ բռնի տեղահանված անձի՝ այլ երկրում փախստականի կարգավիճակը կամ  այլ երկրում ապաստան ստանալու իրավունքը։

Նման թյուր պատկերացումները չեզոքացնելու համար Կենտրոնն անհրաժեշտ է համարել հետազոտություն իրականացնել՝ արտասահմանյան երկրներում ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացած անձի իրավական կարգավիճակի վերաբերյալ։