Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական իրազեկման և կարողությունների հզորացման ծրագիր (20.06.2024-20.06.2025)

Փնտրում ենք հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություն, որը Կենտրոնի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական իրազեկման և կարողությունների հզորացման ծրագրի շրջանակներում (20.06.2024-20.06.2025) կմատուցի մի շարք հաշվապահական ծառայություններ, այդ թվում, նաև՝

  • Հաշվապահական հաշվառման վարում,
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Բանկային գործառնությունների ձևակերպում և վարում օնլայն բանկինգով,
  • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում,
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • Եկամուտների, ծախսերի հաշվառում,
  • Նյութական արժեքների հաշվառում, այդ թվում՝ մուտքեր, ելքեր,
  • Կենտրոնի նախագահի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում։

Հետաքրքրվողները մինչ սույն թվականի հուլիսի 7-ը խնդրում ենք զանգահարեն+374 43 11-41-83 հեռախոսահամարին կամ գրեն Կենտրոնի էլ․փոստին՝ccsldcenter@gmail.com հասցեով։