Հպարտ ենք տեղեկացնել, որ ՀՀ֊ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ մեկնարկել է Սահմանադրական հետազոտությունների, օրենսդրական զարգացման և բարեփոխումների մոնիտորինգի կենտրոնի նոր՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավագիտակցության և հզորացման ծրագիրը» : Ծրագիրը կենտրոնանալու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին իրավական աջակցություն տրամադրելուն և նրանց իրազեկելու է Հայաստանում իրենց իրավունքների ու դրանք իրացնելու վերաբերյալ։

